Մայրաքաղաքի Բրյուսով փողոցում բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Շուտով կմեկնարկի նաև ասֆալտապատումը:
Բարեկարգվում է Ստեփանակերտի Բրյուսով փողոցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության Ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը:
«Երկու ամիս առաջ մեկնարկել են հողային հարթեցման աշխատանքներ:
Այս փուլի ավարտից հետո՝ հուլիս ամսվա ընթացքում, կսկսվեն ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները»,-նշել է Մ. Համբարձումյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ նշված փողոցում անցկացվել է կենցաղային ու հեղեղատար կոյուղի: Շինաշխատանքներն իրականացնում է «Վիրաժ» ԱԿ ընկերությունը։