Հայաստանի մի քանի ներկայացուցիչներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի հուլիս ամսվա դասակարգման աղյուսակում:
Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՖԻԴԵ-ի հուլիս ամսվա աղյուսակում Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը 37-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 73-րդը, Շանթ Սարգսյանը՝ 87-րդը:
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը այս անգամ 5-րդն է: 10 լավագույնների շարքում են Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշկին, Ռիչարդ Ռապորտը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին: