Artsakhpress

Մշակույթ

Ճարտարում կայացել է երգիչ Արթուր Խաչենցի և Համազգայինի «Մունք» պարախմբերի համերգը

Նախօրեին` Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Մշակույթի տանը կայացել է երգիչ Արթուր Խաչենցի և Համազգայինի «Մունք» մանկական պարախմբերի համերգը:

Ճարտարում կայացել է երգիչ Արթուր Խաչենցի և Համազգայինի «Մունք» պարախմբերի համերգը

Ճարտարում  կայացել է երգիչ Արթուր Խաչենցի և Համազգայինի  «Մունք» պարախմբերի համերգը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման բացման խոսքում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը նշել է, որ արդեն երրորդ օրն է` հանրապետությունում շարունակվում են «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերը:

290991339_807381357108006_1365790652471094723_n.jpg (371 KB)««Ապրելու ձայնը» Արցախի ու արցախցու ապրելու ձայնն է՝ գրականության և մշակույթի լեզվով: Եվ այս միջոցառմամբ ցանկանում ենք շեշտել, որ, անկախ մեր առջև ծառացած տարբեր մարտահրավերներից, արցախցին շարունակում է ապրել, Արցախի սիրտը շարունակում է բաբախել»,-ասել է Հ. Ավագյանը:

Երգիչ Արթուր Խաչենցը համերգի ընթացքում հանդիսատեսին պատմել է, որ ծնվել է Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքում, ապրել ու մեծացել գյուղական միջավայրում: Հայրենի գյուղը կորցրած երգիչը ճարտարցիներին կոչ է արել գնահատել այն, ինչ ունեն:

290819075_1011779169483272_8678152172707199665_n.jpg (455 KB)«Մենք բոլորս պետք է գնահատենք այն տղաների սխրանքը, ովքեր առանց հետ նայելու զոհել են իրենց կյանքը հանուն մեզ»,-նշել է Ա. Խաչենցը՝ հավելելով, որ, չնայած ծանր կորուստներին, Արցախն ու արցախցին այսօր կան, և պետք է միասին գործել՝ ի նպաստ հայրենիքի:

Համերգի ընթացքում ազգագրական կատարումներով են ներկայացել Կաղարծու, Աշանի, Մաճկալաշենի և Հաղորտու «Մունք» պարախմբերի մանուկները։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search