Artsakhpress

Հասարակական

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին:

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած անվտանգային, ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։ 
 
Իր խոսքում երկրի ղեկավարը բարձր է գնահատել նախաձեռնության հետևողական աշխատանքը, նշել, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առկա բարդ գործընթացներում չափազանց կարևոր է հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների ներուժի և ջանքերի միավորումը՝ հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի հարատևման։
 
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

Ստեփանակերտում կայացել է Զաքար Քեշիշյանի համերգապատումը

Նախագահի ուղերձը սառը ցնցուղ էր՝ դրական արձագանքներով.ԱՀ ԱԺ պատգամավոր

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի

Search