Ուկրաինայի Խերսոնի մարզի (ներկայում գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ) իշխանությունները սկսել են նախապատրաստվել հանրաքվեի, որը կորոշի տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնությանը միացնելու հարցը, հայտարարել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը Telegram ալիքում հրապարակված տեսանյութում:
Խերսոնի մարզը նախապատրաստվում է հանրաքվեի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին գրում է Tert.am-ը։
«Այո, մենք պատրաստվում ենք հանրաքվեի, և մենք այն կանցկացնենք: Խերսոնի մարզը կորոշի միանալ Ռուսաստանի Դաշնությանը, այն կդառնա լիարժեք սուբյեկտ», - ասել է Ստրեմուսովը:
Մարզի իշխանությունները հանրաքվեի նախապատրաստման համար սկսել են տարածաշրջանում բնակվողների հաշվառման գործընթացը, հավելել է Ստրեմուսովը։
Խերսոնի մարզը գտնվում է Ուկրաինայի հարավում՝ սահմանակից է Ղրիմին։ Մարտի կեսերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարզը գտնվում է ռուսական զորքերի ամբողջական վերահսկողության տակ։ Ապրիլի վերջին մարզում ձևավորվել է ռազմաքաղաքացիական վարչակազմ։