Artsakhpress

Քաղաքական

ԱՀ խորհրդարանի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Հունիսի 29-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

ԱՀ խորհրդարանի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ խորհրդարանի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության  հետ կապերի բաժնից։

Ներկա էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների  ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները։

Քննարկվել են հունիսի 30-ին կայանալիք ԱԺ  հերթական նիստի օրակարգի հարցերը։


Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգի պարտադիր քննարկման ենթակա հարցերից NA_01 (6).jpg (1.74 MB)հունիսի 30-ին գումարվող նիստի օրակարգում ներառվել են Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը և Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

Նիստի օրակարգում ընդգրկվել են նաև գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն  ներկայացրած 2 տասնյակից ավելի օրենքների նախագծեր։

Նիստը կամփոփվի ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին ուղղված հարցերով  ու պատգամավորական հայտարարություններով։

Խորհրդակցության ավարտին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հունիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ հերթական նիստը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության  հետ կապերի բաժ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը Աշտարակում ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստում

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն հայկական եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել

«Վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»․ արցախցիների բանկային-վարկային խնդիրներն ու խախտված իրավունքները

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր. ԱԺ-ն շարունակում է 2024-ի բյուջեի քննարկումը

Search