Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում արժևորել են Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը

Այսօր՝ հունիսի 29-ին, Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հիշատակի միջոցառում է կազմակերպվել:

Ստեփանակերտում արժևորել են Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը

Ստեփանակերտում արժևորել են Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Պետնախարար Արտակ Բեգլարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, անհայտ կորածների հարազատներ, բարեկամներ, զինակից ընկերներ, զինվորականներ:

290115192_453492976123721_7010635954699940846_n.jpg (1.81 MB)

ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Նորայր Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ ժողովուրդների կյանքում պատերազմն անխուսափելի է, որի հետևանքով միշտ եղել են անհայտ կորածներ, ինչը ողբերգություն է ոչ միայն անհայտ կորած անձանց, այլև նրանց` անորոշության մատնված ընտանիքների համար:

290845692_451759713456250_3296620952706232048_n.jpg (529 KB)

«Ցավով պետք է նշել, որ 1992-1994 թվականներին Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակը համալրեցին 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտության ճակատագրին արժանացած ևս 33 զինծառայողներ: Տևական ժամանակ շարունակվող աշխատանքների շնորհիվ, չնայած, ունենք դրական արդյունքներ, սակայն չենք կարող մեզ բավարարված զգալ այնքան ժամանակ, քանի դեռ լույս չի սփռվել հանուն հայրենիքի մարտնչած և առայսօր անհայտությամբ պարուրված վերջին հայորդու ճակատագրի վրա»,-ասել է Ն. Մկրտչյանը:

290112295_3291162907875406_5521194811251434400_n.jpg (1.94 MB)«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանի խոսքով` գերիներին և անհայտ կորածներին վերադարձնելու գործընթացը թշնամին վերածել է առուծախի:

289835981_780303090001393_2904617432008236867_n.jpg (1.62 MB)«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում մեր անհայտ կորածների հիշատակին, մեր հոգեմաշ սպասման մասին խոսում, բողոքի ձայնը հնչեցնում»,-ընդգծել է նա։

Միջոցառմանը զորակցության ու մխիթարանքի խոսք հնչեցրեց ԱՀ ՊԲ ավագ գնդերեց, տեր Վարդան քահանա Ներսիսյանը:

290104402_578964833645518_3126589797446666006_n.jpg (1.47 MB)«Այսօր Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ամբողջ հայությունը գլուխ է խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած մեր ազատամարտիկների, զինվորների ու սպաների, նրանց ընտանիքների անդամների առջև: Ես զորակցությունս եմ հայտնում նրանց հարազատներին և մերձավորներին: Նրանք անչափ թանկ գին վճարեցին և վճարում են հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին, նրանք իրենց կյանքը վտանգեցին ազգի փրկության սուրբ գործի համար: Ամեն տարվա այս օրը մեզ համար մի նոր ազդակ է, որ մենք դեռ անելիքներ շատ ունենք, որ պարտք ունենք նրանց առջև՝ մինչև վերջին մարդու գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալը և այդ անհայտության վրա հայտնության լույս սփռելը»,-ասաց տեր Վարդան քահանա Ներսիսյանը:

290067271_1403739963471397_3779996109544196606_n.jpg (897 KB)290083295_3233282036997985_8925080693782429664_n.jpg (2.00 MB)


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search