Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Այսօր՝ հունիսի 28-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային ծրագրի շրջանակում Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել արցախցի երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայելյանի և Գոռ Իսրայելյանի աշխատանքների ցուցահանդեսը։

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երիտասարդ քանդակագործներն իրենց ցուցահանդեսն անվանել են «Հետադարձ հայացք»։
 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասել է, որ «Ապրելու ձայն»-ը նպատակ ունի ներկայացնելու Արցախում ապրող շնորհալի երիտասարդ գրողներին, արվեստագետներին։
Հերմինե Ավագյան.jpg (1.36 MB)«Որոշեցինք առաջին անգամ ներկայացնել երիտասարդների աշխատանքները։ Ցուցահանդեսը նրանց կողմից մի հետադարձ հայացք է իրենց աշխատանքներին»,-նշեց Հ. Ավագյանը։
2.jpg (1.52 MB)
Քանդակագործ Մուշեղ Մուսայելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ արվեստագետի ջիղը ժառանգել է հորից։
 
5.jpg (1.29 MB)«Վաղ տարիքից քանդակագործությամբ էի զբաղվում։ Զինվորական ծառայությունից հետո ընդունվեցի Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան և փորձեցի հասկանալ՝ ինչ է քանդակը, և սկսեցի իմ մեջ զարգացնել արվեստի այդ ճյուղը»,- ասել է երիտասարդ քանդակագործը։
 6.jpg (1.92 MB)
Գոռ Իսրայելյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր ստեղծագործողի համար ցուցահանդեսը մեծ նշանակություն ունի։
 
Գոռ.jpg (1.23 MB)«Փոքր տարիքից մորական պապիկիս հետ սկսել եմ փայտի վրա փորագրություններ անել։ Առաջին քանդակս Սասունցի Դավթի  ձիու արձանն էր, առանց Դավթի։ Ստեղծագործելու համար հատուկ թեմատիկա չունեմ, պահն է թելադրում, թե ինչ եմ քանդակում»,-ընդգծել է Գ. Իսրայելյանը։
 13.jpg (1.26 MB)
ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանն իր խոսքում նշեց՝ իրական արվեստի բացահայտման ճանապարհն անհուն է։
 
16.jpg (1.59 MB)«Այստեղ յուրաքանչյուր քանդակ ինչ-որ արժեք է լեգիտիմացնում, և յուրաքանչյուրը մի էքսպրեսիա է։ Մշակույթը մեզ օգնում է հեռու մնալ պայմանական արժեքներից, ու Համազգայինի կազմակերպած «Ապրելու ձայնը» ուրվագծում է ապագան»,-ասաց Լ. Ղարախանյանը։ Քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացված աշխատանքներում առկա են շնորհի հատիկներ,իսկ ցուցահանդեսը երիտասարդ քանդակագործների համար խոստումնալից սկիզբ է։
 
Ցուցահանդեսը, որին ներկայացված է ընդհանուր առմամբ 24 աշխատանք, կտևի մոտ երկու շաբաթ։
8.jpg (1.40 MB)
9.jpg (1.44 MB)
3.jpg (1.44 MB)
4.jpg (1.32 MB)
10.jpg (1.96 MB)
11.jpg (1.27 MB)
12.jpg (1.14 MB)
17.jpg (1.18 MB)
18.jpg (1.50 MB)
19.jpg (1.49 MB)
g.jpg (1.44 MB)

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search