Այսօր՝ հունիսի 28-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային ծրագրի շրջանակում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել «Եղիշե Չարենց-125» խորագրով հանդիպում-քննարկում։
«Եղիշե Չարենց-125». մայրաքաղաքում հանդիպում-քննարկում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության ու Հայկ Արսլանեան ճեմարանի տնօրեն, հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշյանը, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանը, ԱրՊՀ Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոսներ:
Քննարկման բանախոսն էր գրականագետ, գրաքննադատ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։ Նրա խոսքով՝ Չարենցը 20-րդ դարի համաշխարհային գրականության մեծություններից է: Գրականագետը տեղեկացրել է, որ տպագրության է նախապատրաստել «Եղիշե Չարենց» եռահատոր մենագրությունը, որի առաջին հատորը կոչվում է «Կյանքը և ժամանակը», երկրորդը՝ «Ստեղծագործությունը», երրորդը՝ «Արվեստը»:
Գրականագետը, բնութագրելով Չարենցի ինքնատիպությունը, քննարկեց բանաստեղծի տարբեր տարիների գործերը՝ դրանք գնահատելով որպես ժամանակի լավագույն ստեղծագործություններ: