Այսօր՝ հունիսի 27-ին, Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային փառատոնի բացման արարողությունը:
Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

ՍՏԵփԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրական-մշակութային օրերը մեկնարկել են նախօրեին` հարգանքի տուրքով ու ծաղիկների խոնարհմամբ՝ Ստեփանակերտի հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում:
Մինչ այդ Արցախի գրական ընտանիքի անդամները Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել են Երևանից և Բեյրութից փառատոնին մասնակցելու եկած պատվիրակությանը՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:

Նրա խոսքով՝ Համազգային հայ կրթական և մշակութային միությունն ունենալով իր գրասենյակը նաև Արցախում, միաժամանակ գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր տարբեր երկրներում: Նպատակը հայկական մշակույթի, հայկական ինքնության պահպանումն ու տարածումն է:
«Համազգային հայ կրթական և մշակութային միության դռները միշտ բաց են երիտասարդների համար, և պատրաստ ենք համագործակցել նրանց հետ՝ աշխարհի որ մասում էլ լինի մեր գրասենյակը: Համազգայինը տարբեր առաջարկներ ու նամակներ է ստանում երիտասարդներից: Մեր կենտրոնական վարչությունը, որը գտնվում է Բեյրութում, միշտ քաջալերում է այդ առաջարկությունների իրականացմանը: Արցախցի երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարյանը նամակ է ներկայացրել մեր կենտրոնական վարչությանը, որով նա խնդրում էր հետպատերազմական Արցախում գրական օրեր կազմակերպել, և վարչությունը հավանություն տվեց, որի արդյունքում ծրագիրը կյանքի կոչվեց»,- նշել է մեր զրուցակիցը: Երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանի խոսքով՝ Արցախն այսօր նման միջոցառումերն անհրաժեշտություն են, որոնք մեծ կարևորություն ունեն Արցախի շենացման գործում: «Հայտնի խոսք կա՝ այնտեղ, որտեղ մուտք չունի քաղաքականությունը, մուտք է գործում մշակույթը։ Հենց այդ սկզբունքով էլ Հերմինեի հետ նախաձեռնեցինք այս 7-օրյա գրական մշակութային փատատոնը, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ արցախցին շարունակում է ապրել և ապրելու է այստեղ: Պատմությունը ցույց է տվել, որ մեր ժողովուրդը միշտ ցավից կոփվել ու կարողացել է մաքառել»,- ասել է Ս. Սաֆարյանը:
Փառատոնի իրականացմանն աջակցել են նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը, ԱՀ և ՀՀ գրողների միությունները և Արցախում գործող երեք համալսարանները: Գրական-մշակութային օրերի բացմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, փառատոնի մասնակիցներ՝ Հայաստանից ու Սփյուռքից: