Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին: