Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայությունը Օսլոյի ակումբում հրաձգությունից հետո ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է «արտակարգի»:
Նորվեգիան ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է՝ «արտակարգ»
«Շաբաթ գիշեր Օսլոյում հրաձգությունը նշանակում է, որ ծառայությունն ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնում է «սովորականից» մինչև «արտակարգի», - ասվում է ոստիկանության անվտանգության ծառայության ղեկավարի հայտարարության մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել Օսլոյի կենտրոնում հունիսի 25-ի գիշերը։ Անհայտ անձը կրակ է բացել ակումբի վրա: Կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրի մոտ։ Ոստիկանության տվյալներով, երկու մարդ զոհվել է, 10-ը՝ ծանր, 11-ը՝ թեթև վնասվածքներ են ստացել։ Իշխանությունները չեն բացառել ահաբեկչությունը։