Artsakhpress

Միջազգային

Եվրոպական խորհուրդը Անկարային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Եվրախորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի վերջին գործողությունների եւ հայտարարությունների կապակցությամբ եւ կրկին հայտարարել է, որ Անկարան պետք է հարգի ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Եվրոպական խորհուրդը Անկարային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Եվրոպական խորհուրդը Անկարային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է իրանական News.am-ը:
Միեւնույն ժամանակ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ուղղված նամակում հայտնել է, թե տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ին այն մասին, որ Հանրապետության կողմից առաջարկվող վստահության միջոցները կարող են ճանապարհ հարթել բանակցությունների վերսկսման համար։
Բորելը Թուրքիային կոչ է արել առաջարկվող միջոցներն ուսումնասիրել ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավելու ավելի լայն ջանքերի շրջանակներում: Նա հաստատել է այս դիրքորոշումը՝ հայտարարելով, որ կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա լուծի Վարոշա քաղաքի հարցը՝ ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան։
Ավելի ուշ Անաստասիադիսը Twitter-ում գրել է, որ խորհրդին տեղեկացրել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքի եւ Վարոշայում շարունակվող անօրինական գործողությունների մասին: Նախագահը հավելել է, որ ինքը բարձրացրել է նաեւ Թուրքիայի՝ «հարցը երկպետության սկզբունքով լուծելու անընդունելի պնդման» հարցը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search