Artsakhpress

Տնտեսական

Հանրապետության շրջանների ջերմոցներում բերքատվության արդյունքները գոհացուցիչ են. անդրադարձ

Արցախի Հանրապետության շրջաններում այս տարի լայն թափ է ստացել ջերմոցների հիմնումն ու բնակչության զբաղվածության ապահովումն այս տնտեսություններում: Պատասխանատուների հավաստմամբ՝ արդյունքները գոհացուցիչ են:

Հանրապետության շրջանների ջերմոցներում բերքատվության արդյունքները գոհացուցիչ են. անդրադարձ

Հանրապետության շրջանների ջերմոցներում բերքատվության արդյունքները գոհացուցիչ են. անդրադարձ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ շրջանում ընդհանուր մշակվել է 18 հազար 150մ/ք մակերեսով ջերմատնային տնտեսություն:

289544178_1092940277975495_8602765679571647145_n.jpg (75 KB)«Մշակվել է 2300 մետր քառակուսի մակերեսով կանաչեղեն, վարդ՝ 500 մ/ք, եգիպտացորեն՝ 600 և բանջարեղեն 14 հազ. 750 մ/ք, այդ թվում՝ 2260-ը՝ ջեռուցվող ջերմատներում: Բանջարեղենից մշակվել է լոբի, լոլիկ, վարունգ, տաքդեղ և այլ բանջարեղեն»,-ասել է Մ. Զարգարյանը:
Նա գոհացուցիչ է համարել բերքատվության այս տարվա արդյունքները՝ նշելով, որ ստացված բերքն իրացվում է տեղում, շրջանի մյուս համայնքներում, ինչպես նաև՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. բերքի իրացման խնդիրներ, հիմնականում, չեն առաջանում:

289732471_1106518313539782_5205761204944639060_n.jpg (241 KB)

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ շրջանի 18 համայնքում առկա է 152 գործող ջերմատուն` 50 հազ. 703 մետր քառակուսի մակերեսով։ Ընդհանուր ջեռուցված է 19884 մ/ք մակերեսով ջերմատուն, որոնցից յուրաքանչյուրն ունի 100 և ավելի մ/ք մակերես։

289405136_569880887868473_3872131813253340329_n.jpg (77 KB)«Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում 2021 թվականին շրջանի 12 համայնքում կառուցվել է 32 ջերմոցային տնտեսություն` ընդհանուր 10 հազ. 526 մետր քառակուսի մակերեսով, որից 1-ը Ասկերան քաղաքում՝ 1300 մետր քառակուսի տարածքով, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով։ Շրջանի Շոշ գյուղում բարեգործական հիմունքներով «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է 27 ջերմատուն` յուրաքանչյուրը 100 մետր քառակուսի մակերեսով։ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հովանավորչությամբ 15 ջերմատուն տեղադրվել է Ներքին Սզնեք, 35-ը` Սարուշեն գյուղում։ Նոր ջերմատնային տնտեսություն կառուցող անձանց պետության կողմից անհատույց տրամադրվում են ֆինանսական միջոցներ: Ջերմատներում հիմնականում զբաղվում են խառը բանջարեղենի, որոշ ջերմատներում էլ` ելակի և վարդերի մշակությամբ։ Ջերմոցների մեծ մասում, հատկապես` Նորագյուղում, ոռոգումն իրականացվում է խմելու ջրով, ինչը բացասաբար է անդրադառնում ստացված բերքի ինքնարժեքի և գնագոյացման վրա»,-ասել է Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ, նախորդ տարվա համեմատ, աննխադեպ աճել է ջերմոցների բերքատվությունը:

289290343_1077874576494869_4498443996902909630_n.jpg (236 KB)

Մեր զրուցակիցը նշեց, որ նոր ջերմատնային տնտեսություն կառուցող անձանց պետության կողմից անհատույց կարգով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում։ Շրջվարչակազմի ղեկավարի օգնականի հավաստմամբ՝ բնակչության զգալի մասը նախապատվություն է տալիս ջերմոցային տնտեսությամբ զբաղվելուն։ Այդ ուղղությամբ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պարբերաբար սեմինարներ են անցկացվում։

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի Գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Կարեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ շրջանի Ճանկաթաղ, Կիչան և Նոր Ղազանչի համայնքներում 30 մետր քառակուսի մակերեսով ջերմոցներ են կառուցվել, որտեղ աճեցնում են լոլիկ, վարունգ, ելակ, վարդ և այլն:

««ՀիմնաՏավուշ» բարեգործական հիմնադրամի կողմից առաջիկայում շրջանի համայնքներում կկառուցվի 20 ջերմատուն՝ 100 մետր քառակուսի մակերեսով: Ջերմատները կկառուցվեն այն համայնքներում, որտեղ ջրի պակաս չկա: Շրջանի բնակչության կողմից մեծ է պահանջարկը ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու»,-ասել է Կ. Հովհաննիսյանը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search