Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկը Երևանում կայացած մրցաշարում մրցանակային տեղ է գրավել

Արցախցի սամբիստները մասնակցել են Երևանի Դինամո մարզադահլիճում կայացած հուշամրցաշարին՝ նվիրված Հայաստանից սամբոյի աշխարհի առաջին չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանին: Մրցաշարին մասնակցել է մոտ 100 մարզիկ՝ Հայաստանից և Արցախից:

Արցախցի մարզիկը Երևանում կայացած մրցաշարում մրցանակային տեղ է գրավել

Արցախցի մարզիկը Երևանում կայացած մրցաշարում  մրցանակային տեղ է գրավել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 hունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Ադամյան» սամբո ակումբի մարզիչ Արմեն Ադամյանը և հավելել, որ իրենց ակումբից 3 մարզիկ է մասնակցել, որոնցից Կարեն Սարգսյանը գրավել է պատվավոր 2-րդ տեղը: Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը ասել է, որ արդյունքն իր համար գոհացուցիչ չէ, քանի որ պայքարում էր հաղթանակի համար:

«Ունեցել եմ երեք գոտեմարտ, որից երկուսը հաղթել եմ, արդյունքում գրավել 2-րդ տեղը: Մրցույթին պատրաստվել եմ ջանասիրաբար, իհարկե, իմ մարզչի՝ Արմեն Ադամյանի օգնությամբ, ինչի համար շնորհակալ եմ»,- նշել է Կ. Սարգսյանը և ավելացրել, որ հաջորդ անգամ կփորձի սպասելիքներն իրականություն դարձնել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search