Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասի բազմաբնակարան շենքերից մի քանիսում արդեն ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ են կատարվում:
Իվանյանում կառուցվող նոր թաղամասի շենքերում ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ են ընթանում (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:
Գերատեսչությունը նաև նոր լուսանկարներ է հրապարակել Իվանյանի տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերից բաղկացած թաղամասի շինհարթակից։