Artsakhpress

Տնտեսական

Կայացել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Հունիսի 21-ին կայացել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Կայացել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրութան հետ կապերի բաժնից, օրակարգում ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումն էր։

Ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է «չափագիտական վերահսկողություն» և «չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին» հասկացությունների ձևակերպումները ներառել հիմնական հասկացությունների մեջ:

Նախագծով առաջարկվում է  նաև չափագիտական վերահսկողության ուժեղացման նպատակով հստակեցնել չափագիտության լիազոր մարմնի և չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթները, ինչպես նաև փոփոխել իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տրամադրելու կարգը:

289597906_422462703223499_1458094732740069427_n.jpg (249 KB)
Ֆինանսների նախարարի փոխանցմամբ՝ օրենքի ընդունումը նպատակաուղղված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանմանը, չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելմանը, ինչպես նաև չափագիտական վերահսկողության ուժեղացմանը:

289775065_422463013223468_625081122276895264_n.jpg (332 KB)
Զեկուցողը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ օրինագծին առնչվող հարցերին։

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Search