ԱՀ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածքում Մադաթաշեն, Սղնախ, Մոշխմհատ և Ջրաղացներ համայնքներից տեղահանված ընտանիքների համար կառուցվող նոր բնակավայրի շինարարական աշխատանքներն ակտիվ են ընթանում:
Աստղաշենի վարչական տարածքում կառուցվող բնակավայրի շինարարությունը բնականոն հունով է ընթանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ,տեխհսկիչ Վազգեն Գրիգորյանը:
«Ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 149 առանձնատուն: Այս պահի դրությամբ ավարտված է 12 առանձնատան կառուցումը, ընթացքում են 10-ի շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկայում: Ընթանում են նաև 60 առանձնատան ներքին հարդարման աշխատանքներ: Շուտով կսկսվի նաև առանձնատների կահավորման գործընթացը»,-նշել է Վ. Գրիգորյանը՝ նշելով, որ տները կլինեն 2,3,4 և 5 սենյականոց:
Մեր զրուցակիցն ընդգծել է, որ շինաշխատանքներն ընթանում են բնականոն հունով, աշխատուժի պակաս չկա:
«Թաղամասում ընթանում են նաև ստորգետնյա և վերգետնյա ենթակառուցվածքների ստեղծման, փողոցների բարեկարգման աշխատանքներ: Հարևանությամբ կկառուցվի կոյուղաջրերի մաքրման կայան»,-ասաց Վ. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 100 առանձնատուն: Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը:
Լուսանկարները՝ ԱՀ Քաղաքաշինության