Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների

Արցախում հունիսի 24-ին կմեկնարկի «Sunrise Stepanakert» (Ստեփանակերտի արևածագ) խորագրով մուլտիմեդիա արվեստի փառատոնը:

Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների

Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այն արդեն երկրորդ տարին է անցկացվում, որն ընդգրկում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական կատարումներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր: Փառատոնի համահիմնադիրներն են սփյուռքահայ երիտասարդ աղջիկներ, որոնք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Իգործ» ծրագրի շրջանակում եկան Հայաստան աշխատելու ու մնացին այստեղ:
Փառատոնի համահիմնադիր Շուշան Քէշիշեանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ցանկություն էր առաջացել Արցախի համար ինչ-որ գործ անելու: Սկզբում բարեգործական միջոցառում կազմակերպվեց Երևանում, որի ընթացքում ստացված հանգանակությունն ուղղվեց Արցախից տեղահանվածների աջակցությանը:
«Բարեգործական միջոցառումն իրենից ներկայացնում էր ցուցահանդես՝ լուսանկարներ, գրաֆիկ դիզայն, իլյուստրացիա: Այդ նախաձեռնության շրջանակում սկսեցինք աշխատել Լիլիթ Հակոբյանի հետ: Միջոցառումը հաջողությամբ իրականացնելուց հետո մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ այն չանցկացնել Արցախում և չանել ավելի մասշտաբային: Այդպես մեզ միավորեց այդ գաղափարն ու սկսեցինք աշխատել: Գնացինք Արցախ, քննարկեցինք ու հասկացանք, որ այն պետք է պարզապես ցուցահանդես չլինի, այլ անցկացվի որպես փառատոն, որը կներառի համերգային ծրագիր, կինոդիտում, վարպետաց դասեր և այլն»,-ասաց Շուշան Քէշիշեանը:
Այս տարի ոչ միայն ծրագիրը մեծացավ, այլև աշխատանքային թիմն ընդլայնվեց ու արդեն երկրորդ անգամ «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնն իր դռները կբացի Արցախում: Փառատոնի համահիմնադիր Լիլիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի փառատոնին շուրջ 800 մարդ է մասնակցել, այս տարի 1200 այցելություն է սպասվում: Մասնակցելու են արտիստներ ինչպես Արցախից, Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև այլազգի արվեստագետների աշխատանքներ: Այս տարվա թեման «Պատկանելիություն»-ն է:
«Փորձում ենք արվեստի միջոցով ներկայացնել, թե ժամանակակից հայի պատկերացմամբ ինչ է «Պատկանելիություն»-ը: Շուշանը Լիբանանից է, որն աշխատում էր Անգլիայում, ես Սանկտ-Պետերբուրգից եմ, բայց ծնվել եմ Վրաստանում: Մեզ նման շատերը փնտրում են այն տեղը, որին պատկանում են: Համախմբելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայերին՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ ամեն մայրամուտից հետո սկսվում է լուսաբացը: Ուղերձն այն է, որ կյանքը շարունակվում է, պետք է վերածնվենք ու դա անենք արվեստի միջոցով: Մեզ համար կարևոր է, որ Արցախն իրեն զգա միջազգային հարթակի մի մաս: Այն մեկուսացած օղակ չէ, այլ ընդհանուրի մի մասն է: Մենք ուրախ ենք, որ այլ երկրներից մասնակիցներ ունենք, որոնց աշխատանքները նույնպես ներկայացվելու են»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:
Փառատոնին ակտիվ ներկայացված են Արցախի ստեղծագործողները, ժամանակակից արվեստագետները՝ երաժիշտ Արթուր Խաչենց, լուսանկարիչ Դիանա Բալուղյան, ռեժիսոր Մարիամ Ավետիսյան և այլք:  
Փառատոնն անցկացվելու է մինչև հուլիսի 3-ը: Երևանից անվճար ապահովվելու է տեղափոխում Ստեփանակերտ: Նախաձեռնողները նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search