Artsakhpress

Հարցազրույց

Ադրբեջանը ցանկանում է Դադիվանքի հայ հոգեւորականներին փոխարինել Բաքվի ռուսական թեմի սպասավորներով․ Արցախի թեմի առաջնորդ

Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ցանկանում է դիմել ռուսական կողմին, որպեսզի Դադիվանքի հայ հոգեւորականները փոխարինվեն Բաքվի ռուսական թեմի հոգեւորականներով։

Ադրբեջանը ցանկանում է Դադիվանքի հայ հոգեւորականներին փոխարինել Բաքվի ռուսական թեմի սպասավորներով․ Արցախի թեմի առաջնորդ

Ադրբեջանը ցանկանում է Դադիվանքի հայ հոգեւորականներին փոխարինել Բաքվի ռուսական թեմի սպասավորներով․ Արցախի թեմի առաջնորդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Այս տեղեկությունները կարծում եմ լիովին համահունչ են Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությանը։ Իրենք անում են ամեն ինչ, որ իրենց ուզածը կյանքի կոչեն եւ մեր հոգեւորականներին հանեն Դադիվանքից։ Իրենք տեսան, որ ուդիների այցերով ոչնչի չեն կարողանում հասնել եւ դիմեցին այս տարբերակին։ Բացի այն, որ կհեռացնեն հայ հոգեւականներին, կասեն նաեւ, որ ռուս խաղաղապահների կարիք այլեւս չկա։ Ես վստահ եմ, որ ռուս ուղղափառ եկեղեցին այդ քայլին տեղիք չի տա»,- ասաց գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախի թեմի առաջնորդը հայտնեց նաեւ, որ ընթանում են ինտենսիվ բանակցություններ՝ հայ ուխտավորներների մուտքը դեպի Դադիվանք վերականգնելու համար։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search