«Լեռնային Արցախ աղջիկներ» թիմը մասնակցել է 2021-2022թթ. խաղաշրջանի Հայաստանի կանանց ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը և գրավել պատվավոր 2-րդ տեղ:
«Լեռնային Արցախ աղջիկներ» թիմը դարձել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լեռնային Արցախ» ակումբի աղջիկների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանը։
«Առաջին լիգայում ընդհանուր խաղում է 8 թիմ: Արցախի թիմն ունեցել է 21 հանդիպում՝ 17 հաղթանակ, մեկ՝ ոչ-ոքի, ընդամենը 3 պարտություն: Նախավերջին տուրում մրցակցին հաղթել ենք 4-0 հաշվով: Թիմը 52 միավորով զբաղեցրել է 2-րդը պատվավոր տեղը: »,-նշեց Ա. Գևորգյանը:
Նրա խոսքով՝ չեմպիոն դառնալուն խանգարեցին վնասվածքները: «Լեռնային Արցախ աղջիկներ» թիմն արծաթե մեդալներով կպարգևատրվի Արցախում ՝ հունիսի 9-ին: