Artsakhpress

Հարցազրույց

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 122 բուժհիմնարկ մնացել է Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում, 1 տեղամասային հիվանդանոց, 9 գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցա տարածքներում:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 122 բուժհիմնարկ մնացել է Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 122 բուժհիմնարկ մնացել է Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատերազմից հետո Արցախում ծնելիության, պետության կողմից իրականացվող վերականգնման և աջակցության ծրագրերի մասին խոսել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ:

Պարոն Հայրիյա՛ն, արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով քանի՞ բուժհաստատություն է մնացել Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում։ Ունե՞ք վիճակագրություն, թե քանի՞ բուժաշխատող է անգործ մնացել։

2020 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իր գործունեությունը իրականացնում էր թվով 17 բուժհիմնարկների միջոցով: Պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի), 1 տեղամասային հիվանդանոց,  9  Գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 Բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Համարյա բոլոր բուժհաստատությունները տուժել են և՛ սարքավորումների, և՛ շենքային պայմանների առումով։ ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում տեղահանված բուժաշխատողներին այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցում։
 
Պատերազմից տուժած բուժհիմնարկների վերականգնման ի՞նչ ծրագրեր են իրականացվում։

Աշխատանքներ են տարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Ավարտվում է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը, հաստատված է գույքի ու սարքավորումների ցանկը և հետևողական աշխատանքների արդյունքում առաջիկայում նախատեսվում է բացումը ։

2021 թվականին Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները կապիտալ վերանորոգվել և վերազինվել են համապատասխան գույքով ու սարքավորումներով։

Աշխատանքներ են տարվում Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ, իսկ շենքի նկուղային հարկում բացվել է նոր ամբուլատոր բաժանմունք, որը վերանորոգվել է Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ, համալրվել է  նոր սարքավորումներով Հայկական բժշկական հիմնադրամի և ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հովանավորությամբ։

Համաձայն Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի տնօրեն Ֆիլիպ Էգգերի հետ պայմանավորվածության, աշխատանքներ են տարվում Վանքի տեղամասային հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրելու հարցում։
 
Հետպատերազմյան շրջանում ի՞նչ ծրագրեր են իրականացվել Արցախի առողջապահության ոլորտում՝ ի նպաստ քաղաքացիների։ Ի՞նչ առողջապահական խնդիրների առաջ է կանգնել արցախցին պատերազմից հետո։

Ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակվում է բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը: Իրականացվել են և շարունակվում են առաջնային բուժօգնության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները` հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բնակչության կարիքներին:

2021 թվականին Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ փոփոխություն է կատարվել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին /հատուկ/ խմբերի և հիվանդությունների ցանկերում, համաձայն որի անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանում են նաև մինչև 18 տարեկան երեխաները՝ 7 տարեկանի փոխարեն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների և գերեվարված անձանց ընտանիքների անդամները։

2021 թվականին Արցախի  կառավարության համապատասխան որոշմամբ ընդլայնվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող հատուկ առանձին խմբերի ցանկը։

Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր քաղաքացիները Արցախի Հանրապետությունում կստանան անվճար բուժօգնություն՝ բացառությամբ ստոմատոլոգիական և ոչ բժշկական ցուցումներով պլաստիկ ու էսթետիկ վերակառուցողական ծառայության։ Ընդ որում, ստոմատոլոգիական ծառայությունից կօգտվեն որոշմամբ սահմանված բնակչության առանձին և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները։

Աշխատանքներ կտարվեն պատերազմից տուժած բուժհիմնարկների վերականգնման, ինչպես նաև առողջապահությունը էլ ավելի հասանելի դարձնելու, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի հիվանդների կյանքի որակի բարձրացմանը, որով պայմանավորված կունենանք առողջ սերունդ, երկարակյաց բնակչություն:

Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ վիրավորվածներին ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում։ Քանի՞ զինհաշմանդամ կա 44-օրյա պատերազմից հետո։

Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած և ամբուլատոր կարգով բուժօգնություն ստացած 277 քաղաքացիների  տրվել է ֆինանսական աջակցություն։ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած քաղաքացիների բուժումներն իրականացվում են անվճար, անհրաժեշտության դեպքում նաև նախարարության կողմից կազմակերպվում է բուժումները ՀՀ-ում և արտասահմանում։

Ինչպիսի՞ն են Արցախում ծնելիության ցուցանիշները։ Ի՞նչ ծրագրերն են իրականացվում Արցախում ծնելիությունը խթանելու ուղղությամբ։

2021 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734-ը՝ տղա, 729-ը՝ աղջիկ: ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 78 երեխա: Արդյունքում  Արցախում   2021 թվականի ընդհանուր  ծնելիությունը կազմել է 1541  երեխա, որից  779-ը՝ տղա, 762-ը՝ աղջիկ: Արցախի Հանրապետության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցված են արտամարմնային բեղմնավորման  կարիք ունեցող 180  զույգ։ Արցախի նախագահի 2021-2025 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում, համաձայն ՀՀ համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի 2021թ․ արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, որի արդյունքում ունենք 25 հղիություն ու 3 ծնունդ։ Արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել են 3 երեխա (3 տղա)։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search