Մայիսի 28-29-ը ՀՀ Չարենցավան քաղաքում անց է կացվել Արարատ Նազարբեկյանի անվան «Չարենցավանի գավաթ» առաջնությունը:
Արցախցի սամբիստները հերթական հաղթանակն են բերել հայրենիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Առաջնությանը մասնակցել են նաև Ստեփանակերտում գործող «Ադամյան» սամբո ակումբի սամբիստները և մրցանակներով վերադարձել հայրենիք:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ակումբի մարզիչ Արմեն Ադամյանը:
«Առաջնությանը մասնակցում էին շուրջ 440 մարզիկներ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից: Մեր ակումբի սամբիստներ Արմեն Մանասյանը 42 կգ քաշային կարգում ունեցել է հինգ գոտեմարտ և գրավել մրցանակային 2-րդ տեղը, իսկ Արեն Միրզոյանը 24 կգ քաշային կարգում ունեցել է չորս գոտեմարտ և գրավել 3-րդ հորիզոնականը: Պայքարը բավականին թեժ էր, բայց մեր սամբիստները կարողացել են ճիշտ, գրագետ ու մտածված մասնակցություն ցուցաբերել և հերթական մեդալները բերել Արցախ»,-նշել է Ա. Ադամյանը: