Artsakhpress

Սփյուռք

Բելգիայի հայերը հունիսի 5-ին կանցկացնեն համայնքային ընտրություններ. որո՞նք են լինելու առաջնահերթությունները

Բելգիայի հայերը պատրաստվում են համայնքային ընտրություններին, որը տեղի է ունենալու հունիսի 5-ին:

Բելգիայի հայերը հունիսի 5-ին կանցկացնեն համայնքային ընտրություններ. որո՞նք են լինելու առաջնահերթությունները

Բելգիայի հայերը հունիսի 5-ին կանցկացնեն համայնքային ընտրություններ. որո՞նք են լինելու առաջնահերթությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բելգիայի հայերի կոմիտեն կոչ է անում տեղի հայերին ակտիվ լինել և մասնակցել ընտրություններին՝ ձևավորելով ներկայացուցչական հանձնաժողով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Թավիթյանը նշեց, որ համայնքային նախորդ ընտրություններն անցկացվել են 4 տարի առաջ՝ 2018 թվականին, մասնակցել է 1500 մարդ:
«Բելգիայում ներկայում ապրում է մոտ 30 հազար հայ: 90-ական թվականներից հետո մեծ հոսք եղավ դեպի Բելգիա: Համապատասխան աշխատանք տարվեց, որպեսզի մեր հայրենակիցներն ակտիվ լինեն, ընդգրկվեն համայնքային կառույցներում, ծրագրերում: Ներկայում մոտ 5 հազար մարդ ներկայացված է համայնքային կառույցներում: Մենք ակնկալում ենք, որ նրանցից շատերն ակտիվ կլինեն ու կմասնակցեն համայնքային ընտրություններին, որով ձևավորվում է ներկայացուցչական հանձնաժողով, որն էլ իր հերթին ձևավորում է գործադիր մարմին՝ Բելգիայի հայերի կոմիտեն»,-ասաց Նիկոլա Թավիթյանը: Բելգիայի պետական հարթակներում հայ համայնքը ներկայացնում է կոմիտեն:  Համայնքային հաստատությունների կոչումը Բելգիայի հայերին երկրի կառավարական մարմիններում, տեղական իշխանություններում եւ արտերկրում ներկայացնելն է:
«Ընկալումն այն պետք է լինի, որ մեկ մարդը չի կարող առանձին աշխատել, պետք է միավորվենք, ընտրություններով ձևավորենք մարմին, որը կսահմանի առաջնահերթությունները, կմշակի ռազմավարություն, կաշխատի տարբեր ուղղություններով, իսկ անելիքներ շատ կան»,-ասաց Նիկոլա Թավիթյանը:
Անելիքները վերաբերում են թե արտաքին քաղաքական հարցերին, թե Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացմանը, թե հայ համայնքի ներքին հարցերին: Նիկոլա Թավիթյանի խոսքով՝ արտաքին քաղաքական հարցերի հետ կապված առաջնահերթություններից է Արցախի հարցը: Նա ընդգծեց, որ պետք է ակտիվ լինել, շարունակական աշխատանք տանել Բելգիայի օրենսդիր, գործադիր մարմնի հետ՝ ներկայացնելու, իրազեկելու Արցախի հետ կապված հարցը: Այստեղ Նիկոլա Թավիթյանը կարևորեց ոչ միայն Բելգիայի համայնքի միասնությունը, համատեղ աշխատանքը, այլև եվրոպական մյուս երկրներում առկա հայկական կառույցների հետ միասնական գործակցությունը: Արդյունավետությունն այս դեպքում ավելի բարձր կլինի:  
Բելգիայի հայերի կոմիտեի նախագահի խոսքով՝ մեկ այլ կարևոր գործոն են համայնքի ներքին խնդիրները՝ կապված կրթության, մշակութային հարցերի հետ: Բելգիայի հայ համայնքում, ըստ Նիկոլա Թավիթյանի, մշակութային կյանքն ակտիվ է, սակայն կարիքը կա առավել ակտիվացնելու գործակցությունը Հայաստանի մշակութային խմբերի հետ: Կազմակերպել այցեր, որպեսզի Հայաստանից պարային, թատերական, համերգային և այլ խմբերն ավելի հաճախ լինեն Բելգիայում ինչպես հայկական մշակույթը ներկայացնելու, այնպես էլ տեղի խմբերի հետ փորձի փոխանակման համար:
Կրթական հարցերի հետ կապված Նիկոլա Թավիթյանը նշեց, որ այդ ուղղությամբ ֆինանսավորման խնդիրը պետք է լուծվի, աշխատանքներ իրականացվեն ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ:
 
«Մեծ ու չիրացված ներուժ կա Բելգիա-Հայաստան հարաբերություններում: Ինչպես գիտեք բելգիացիները շատ լավ գործարարներ են, այստեղ կարող ենք նպաստել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, անելիքներ կան մշակութային, կրթական ոլորտում, իհարկե, այդ ամենը համակարգելով Հայաստանի համապատասխան կառույցների հետ»,-ասաց Նիկոլա Թավիթյանն՝ ընդգծելով, որ մեծ դերակատարում կարող էր ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանում Բելգիան դեսպանություն կամ հյուպատոսություն ունենար:
Բելգիայում ապրող հայերը ներկայացված են ամենատարբեր ոլորտներում ու շատերն առաջատար մասնագետներն են՝ փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ, արտիստներ և այլն: Նիկոլա Թավիթյանն ընդգծեց, որ այնպիսի իրավիճակի պետք է հասնել, որ Բելգիայում հայ լինելը առավելություն լինի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search