Artsakhpress

Հասարակական

Գրիբոյեդովի անվան ռուսական թեքմամբ դպրոցում հնչեց Վերջին զանգը

Այսօր` մայիսի 27-ին, մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 ռուսական թեքմամբ դպրոցում 20 շրջանավարտների համար հնչել է Վերջին զանգը:

Գրիբոյեդովի անվան ռուսական թեքմամբ դպրոցում հնչեց Վերջին զանգը

Գրիբոյեդովի անվան ռուսական թեքմամբ դպրոցում հնչեց Վերջին զանգը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ Մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը ելույթի իր խոսքում շրջանավարտների կյանքի այս շրջափուլը կարեւոր ու պատասխանատու է համարել։

283277209_503606928225541_57802078311548163_n.jpg (149 KB)«Մենք անցանք պատերազմի միջով, այն մեր հոգիներում թողել է ծանր սպիներ: Չնայաց այս ամենին` մենք պետք է շարունակենք ապրել և ստանանք լավ կրթություն: Իսկ նոր կյանքում և' ուրախություն, և' հաղթանակ, և' հիասթափություններ կլինեն։ Բայց ամենակարեւորը այդ ամենի միջով անցնելիս մարդ մնալն է»,-նշել է դպրոցի տնօրենը:

283316624_695297661736439_5338105270262211620_n.jpg (205 KB)Ավարտական դասարանի դասղեկ Գրետա Հայրապետյանի խոսքով` այս սերնդին բաժին են հասել բազմաթիվ փորձություններ, որոնք իր սաները պատվով են հաղթահարել։ Նա ապրելու, արարելու և երբեք չհանձնվելու կոչ արեց իր սաներին։

Միջոցառմանը ներկա ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խոսքով` վերջին շրջանում բոլոր խոսքերը, անկախ առիթից, առնչվում են պատերազմին:

284122598_711558073387600_2528126420076872684_n.jpg (165 KB)«Երբ տասնամյակներ առաջ ավարտում էի դպրոցը, մեզ ճանապարհում էր մի սերունդ , որը հաղթանակ էր տարել: Ցավոք սրտի, մեր սերունդն այդ բարոյական իրավունքով չէ, որ ճանապարհում է մերօրյա դպրոցականներին։ Սա ծանր բեռ է, որ մեր սերնդի ուսերին է։ Ես մաղթում եմ, որ կրթօջախներում Արցախի օկուպացված համայնքներից հյուրընկալված աշակերտները կրկին վերադառնան իրենց դպրոցներ: Այսօր երջանկությամբ և ուրախությամբ նոր կյանք թևակոխող շրջանավարտները պետք է իմանան, որ մենք հարատև պատերազմի մեջ ենք, իսկ այդ պատերազմը ոչ միայն զենքով է, այլև գիտելիքով, որովհետև զենքը ինքնին գիտելիքահեն է»,-առանձնանշել է նախարարը։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search