Մայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։
Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում հանդիպել է Ն․ Ս․ Տ․ Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ Մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։
Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը, ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։
Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։
Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։