ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին, այդ թվում՝ Հունաստանին եւ Թուրքիային, շարունակում է կոչ անել միասին աշխատել՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու եւ իրենց տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար՝ միաժամանակ խուսափելով լարվածություն առաջացնող հռետորաբանությունից, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները եւ այն, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն արձագանքել, եթե Թուրքիան հարձակվի Հունաստանի վրա: