Մայիսի 18-ից 23-ը ՀՀ Երևան քաղաքում անց է կացվել Խաչիկ Ասմարյանի անվան երիտասարդների վոլեյբոլի 2022թվականի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին տղաների և աղջիկների վեցական թիմեր։ Արցախից առաջնությունում հանդես են եկել Արցախի աղջիկների և տղաների հավաքական թիմերը։
Արցախի աղջիկների թիմը երիտասարդների վոլեյբոլի ՀՀ առաջնությունում մրցանակային տեղ է զբաղեցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց առաջնության «Արցախ» թիմի գլխավոր մարզիչ Գայանե Մելքումյանը։
<<Արցախ>>-<<Խաղային օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց>> թիմերը պայքարի մեջ մտան, որտեղ «Արցախ» թիմը 3։0 հաշվով գրավեց 3-րդ հորիզոնականը»,-նշել է Գ. Մելքումյանը։
Գլխավոր մարզչի խոսքով` թիմը պարգևատրվեց գավաթով, պատվոգրով, իսկ անդամները` մեդալներով։ Թիմի լավագույն խաղացող է ճանաչվել Դայանա Խաչատրյանը, ով նաեւ հուշանվեր է ստացել։