Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Լատվիայի նախագահները քննարկել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսի հետ:

Հայաստանի և Լատվիայի նախագահները քննարկել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները

Հայաստանի և Լատվիայի նախագահները քննարկել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինչպես  հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Լատվիայի նախագահը նշել է, որ ուրախ է Վահագն Խաչատուրյանին ողջունել որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորելով նրան այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել։
Երկուստեք բարձր է գնահատվել հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան, ընդգծվել է այն ավելի հարստացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները և Եվրոպական միության հետ համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային անվտանգության արդիական խնդիրների ու մարտահրավերների շուրջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Search