Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանի հարավի 11 քաղաքներում թռիչքների սահմանափակումը երկարացվել Է մինչեւ մայիսի 31-ը

«Ռոսավիացիա»-ն 15-րդ անգամ երկարացրել Է Ռուսաստանի հարավի 11 քաղաքների օդանավակայաններում թռիչքների արգելքը, այժմ արգելքը երկարացվել Է Մոսկվայի ժամանակով մինչեւ մայիսի 31-ը ժամը 03:45-ը:

Ռուսաստանի հարավի 11 քաղաքներում թռիչքների սահմանափակումը երկարացվել Է մինչեւ մայիսի 31-ը

 Ռուսաստանի հարավի 11 քաղաքներում թռիչքների սահմանափակումը երկարացվել Է մինչեւ մայիսի 31-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից:
Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին: «Ռոսավիացիա»-ում ավանդաբար հավելել են, որ Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով:
Մայիսի 18-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հաղորել Է, որ այդ քաղաքներ տոմսերի վաճառք չի լինի մինչեւ հունիսի վերջը: Մայիսի 13-ին Ղրիմի տուրիստական բիզնեսի ներկայացուցիչները եւ հյուրանոցատերերը կառավարությանը կոչ են արել՝ շտապ կարգով օժանդակել տարածաշրջանի առողջարանային սեզոնին. ինքնաթիռները չեն թռչում Սիմֆերոպոլ, իսկ երթեւեկող գնացքները չեն բավականացնում բոլոր զբոսաշրջիկներին տեղափոխելու համար, հողորդել Է «Ինտերֆաքս»-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Search