ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլումբիային պաշտոնապես շնորհել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոր դաշնակցի կարգավիճակ։
Բայդենը Կոլումբիան ներառել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների թվում
Կոլումբիային համապատասխան կարգավիճակ տրամադրելու մտադրության մասին Բայդենը հայտարարել էր մարտ ամսին։
Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի կայքում, այս կարգավիճակը վկայում է երկրների միջև սերտ հարաբերությունների մասին և օտարերկրյա գործընկերներին տալիս է որոշակի առավելություններ։ Ներկայում ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ ունի շուրջ 20 երկիր։