Artsakhpress

Հասարակական

Անցած շաբաթ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ

2022 թվականի մայիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ, որից 679-ը ճանաչողական բնույթի:

Անցած շաբաթ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ

Անցած շաբաթ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 33, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 բացում, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 2 կանչերի:
Հաշվետու ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության տարածքում, ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը՝ գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել ու վնասազերծվել է 60 պայթուցիչ, հրթիռակասետային 9 ռումբ, ականանետի 53 ական, 63 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 4 և նռնականետի 3 նռնակ:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որից 1-ը Էլեկտրալարերի կարճ միացման պատճառով, 1-ը չոր թփուտներում: Ծառայության հրշեջ-փրկարար մասի անձնակազմը ժամանակին արձագանքել ու իրականացրել է հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքներ:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search