Artsakhpress

Մշակույթ

«Արցախն ապրում է» նախագծի օրվա միջոցառումների շարքն ամփոփվեց ֆիլմի դիտում-քննարկումով

«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի «Արցախն ապրում է» նախագծի մայիսի 22-ին ստեփանակերտյան միջոցառումների ավարտն ազդարարվեց «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում «Օլիմպիկոս» ֆիլմի դիտում- քննարկումով:

«Արցախն ապրում է» նախագծի օրվա միջոցառումների շարքն ամփոփվեց ֆիլմի դիտում-քննարկումով

«Արցախն ապրում է» նախագծի օրվա միջոցառումների շարքն ամփոփվեց ֆիլմի դիտում-քննարկումով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ` մինչ  դիտումը ֆիլմի հեղինակ,  ռեժիսոր-նկարիչ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանը ելույթի իր  խոսքում  շեշտեց, որ միաժամանակ «Օլիմպիակոս»-ը ցուցադրվում է նաև Ռուսաստանում` ռուսերեն թարգմանությամբ:
 
1.jpg (122 KB)«Փաստերը, որոնք արտացոլվում են ֆիլմում, պատմական  բավականին հետաքրքիր դրվագներ են։ Քիչ ազգեր կան, որ կարող են առանձնանալ այդպիսի պատմական իրողությամբ։ Այդ իսկ պատճառով որոշեցինք այս ֆիլմը էկրանավորել», - նշել է Դ. Սահակյանցը:
 3.jpg (91 KB)
Ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը մեծ հիացմունքով դիմավորեց  հեղինակին,  որից հետո քննարկում ծավալվեց, որին մասնակցեցին բոլոր ներկաները`  առանց տարիքային սահմանափակման: Հնչեցին տարբեր հարցեր` ֆիլմի մտահաղացման , տեխնիկական մասի և սցենարի հետ կապված , որի արդյունքում հանդիսատեսը ստացավ  ընդհանուր  պատկերացում ֆիլմի  ստեղծման  ընթացքի մասին: 
 4.jpg (186 KB)
Միջոցառման ավարտին  շնորհակալական խոսք հնչեցրեց  ԱրՊՀ դասախոս Զարինե Սառաջյանը`  շեշտելով, որ այս  օրերին մշակութային այս փառատոնի շրջանակում Արցախ այցելածներն ապրեցրել են Արցախը` բոլորին համախմբելով գերագույն և մնայուն արժեքների շուրջ, որոնցից մեկն էլ ցուցադրված ֆիլմն է։
 
2.jpg (121 KB)«Ցանկանում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել այս հրաշալի առիթը մեզ ընձեռնելու համար: Առաջին հայացքից թվում է, թե  ֆիլմը մանուկների համար է, բայց շատ մեծ ասելիք ունի նաև մեծերին»,- նշել է Զ. Սառաջյանը։
6.jpg (104 KB)
7.jpg (77 KB)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search