Artsakhpress

Մշակույթ

«Արցախն ապրում է» խորագրով փառատոնը շարունակվում է

Այսօր՝ մայիսի 21-ին, «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի հովանավորությամբ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի դպրոցի բակում կայացավ ազգագրական պարի բացօթյա դասընթաց։

«Արցախն ապրում է» խորագրով փառատոնը շարունակվում է

«Արցախն ապրում է» խորագրով փառատոնը շարունակվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միջոցառմանը մասնակցում էին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երեխաները։ Այն մեկնարկեց ազգային պարերի պարուսույց Միհրան Կոստանյանի` մասնակիցներին ուղղված խոսքով։
Միհրան Կոստանյան.jpg (1002 KB)«Մշակույթը սկսվում է պարից, քանի որ կարողանում է արտահայտել ազգային ինքնությունը, բացահայտում է ազգի ապրելակերպը նախաքրիստոնեական, նախահեթանոսական և նախահնդևրոպական ժամանակահատվածներում։ Ես ձեզ խոստանում եմ, որ այսօր միասին ստանալու ենք ազգային այն ոգու կրակը, որը դուք ձեր մեջ ամփոփել եք ծնված օրվանից։ Այսուհետ ազգային ոգին ձեզ ապրեցնելու է»,-ասել է Մ․ Կոստանյանը։
 
«Արցախպրես»-ի հետ զրույցում պարուսույցը պատմեց, թե ինչպես եկավ Արցախ` մասնակցելու նախագծին։
 
«44-օրյա պատերազմի մասնակից եմ։ Տեսնելով հասարակության ազգային ոգին և մատաղ սերնդի մտածելակերպը` հանգում եմ այն եզրակացության, որ մեր մշակութային կյանքը վերազարթոնքի կարիք ունի, որ պետք է գալ Արցախ, ապրեցնել Արցախը։ Իմ նպատակն է երեխաններին և, առհասարակ, բոլոր ցանկացողներին սովորեցնել ազգագրական պարերն ու դրանց իմաստը»,- ասել է նա
 
«Genesis Armenia» ուղեղային կենտրոն հիմնադրամի PR խմբի անդամ Լիլիթ Գրիգորյանի խոսքով` շատ կարևոր է, որ երեխայի մեջ փոքր տարիքից դրվի ազգայինի հիմքը, որպեսզի արդեն մեծ տարիքում խնդիր չլինի բացատրելու «ազգ», «հայրենիք», «հայրենասիրություն» կարևոր արժեքների նշանակությունը։
 
Լիլիթ Գրիգորյան.jpg (1.40 MB)«Բացօթյա դասընթացի մասին մենք նախապես տարածել ենք հայտարարություններ, բայց չենք դիմել որևէ կազմակերպության մասնակիցների ներկայությունն ապահովելու համար, քանի որ միջոցառման իմաստը կայանում է նրանում, որ բոլոր ցանկացողները միանան»,- նշել է Լ․ Գրիգորյանը։
 3.jpg (2.00 MB)
Միջոցառման ընթացքում ուսուցման գործընթացին միացան «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի սաները, ինչպես նաև նրանց ծնողները։
 
Պարարվեստի դպրոցի տնօրեն Արմեն Հովսեփյանն իր հերթին հաղթանակ համարեց անգամ մեկ երեխայի ազգային մտածողության տեր դարձնելը։
 
Արմեն Հովսեփյան.jpg (1.59 MB)«Իհարկե, միջոցառումների կազմակերպումը մեր օրերում ողջունելի է, հատկապես` ազգայինը։ Ազգայինը պետք է պահել, գուրգուրել, որպեսզի մեր տեսակը շարունակի ապրել»,- նշել է Ա․ Հովսեփյանը։
 2.jpg (2.39 MB)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից

Search