Artsakhpress

Մշակույթ

Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը

Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը:

Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը

Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«Օրեր առաջ տելեգրամյան ալիքում @ararathau անունով օգտատերը տեղադրեց մի տեսանյութ, որտեղ արձանագրվեց Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակի ոչնչացումը․ պուրակի բացակայությունը։ Նկարում երևում է պուրակն ու վերջինիս  կառուցման մասին արձանագրությունը, համաձայն որի այն կառուցվել էր ի հիշատակ Մեծ Թաղեր գյուղի մանկավարժների և Սոկրատ Աղաբեկյանի։
Մեր արձագանքը
Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։
Ըստ Ժնևի  1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի` «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»»։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search