Artsakhpress

Միջազգային

Երևան-Բաքու երկխոսությանն ԱՄՆ-ն պատրաստ է օգնել նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Պետդեպ

Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը և պատրաստ է աջակցել խաղաղ նախաձեռնությանը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։

Երևան-Բաքու երկխոսությանն ԱՄՆ-ն պատրաստ է օգնել նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Պետդեպ

Երևան-Բաքու երկխոսությանն ԱՄՆ-ն պատրաստ է օգնել նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Պետդեպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` պատասխանելով Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին հարցին։
 
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի խթանմանը»։
 
«Կոչ ենք անում շարունակել այս երկխոսությունը, ակտիվացնել դիվանագիտական շփումները անմիջական ազդեցության գործող մեխանիզմներն օգտագործելու համար` նպատակ ունենալով համապարփակ լուծումներ գտնել ԼՂՀ հակամարտության և դրա հետևանքների հետ կապված, կարգավորել հարաբերությունները համընդհանուր խաղաղության համաձայնագիր կնքելու ճանապարհով»,- ասել է Փրայսը։
 
 
 
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղ նախաձեռնությանը։
 
«Մենք այստեղ ենք այդ գործընթացին աջակցելու համար։ Մենք առաջվա պես պատրաստ ենք օգնելու Հայաստանին և Ադրբեջանին այս պայմաններում նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»,- հավելել է նա։
 
Անդրադառնալով Հայաստանում բողոքի ակցիաներին` Փրայսը հորդորել է ընդդիմությանը խաղաղ կերպով արտահայտել սեփական տեսակետները, իսկ իշխանությանը` դրսևորել զսպվածություն, զերծ մնալ բռնությունից, հարգել Հայաստանում օրենքի և ժողովրդավարության գերակայությունը։
 
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search