Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարի այցի կապակցությամբ՝ կարևորելով այն երկու հայկական պետությունների կառավարությունների միջև փոխգործակցությունը ավելի սերտացնելու վերջերս ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի ու Արցախի համապատաասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել այդ կառույցների համատեղ աշխատանքի մակարդակը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման համար:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և սոցիալական զարգացման և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Search