Artsakhpress

Հասարակական

Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ջերմատներ են կառուցվում

ATP բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Green Training Center աջակցության ծրագրի և ATP բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր, Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքներում կառուցվում են ջերմատներ:

Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ջերմատներ են կառուցվում

Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ջերմատներ են կառուցվում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԱՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։

«Արցախում ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում Մարտունու շրջանում կառուցվում է 25 ջերմոց, երկրորդ փուլում` Ասկերանի շրջանում` ևս 24-ը և 1-ն էլ՝ Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի համար` փորձուսուցողական նպատակով: Մարտունու շրջանում աշխատանքները մեկնարկել են մայիսի 10-ից և կավարտվեն մինչև ամսվա վերջ»,-նշել է Մ. Զարգարյանը՝ հավելելով, որ ջերմատները կառուցապատում է «Սերինիտա» ընկերությունը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ շահառուներին տրամադրվել են խնձորենու, տանձենու, կեռասենու, սև սալորենու, ընկուզենու բարձրորակ տնկիներ, ազնվամորու, մոշի թփեր, բանջարաբոստանային մշակաբույսերի 25 տեսակի` վարունգի, լոլիկի, պղպեղի տարբեր սորտերի, ծնեբեկի, գազարի, դդմի, սոխի, սխտորուկի և ծաղիկների սերմացուներ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ջերմատների կառուցումից հետո նախատեսվում է Green Training Center ՍՊԸ-ի հովանու ներքո կազմակերպել նաև շահառուների ուսուցում «Կանաչ կենտրոն»-ում»,-ընդհանրացրել է Մ. Զարգարյանը։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search