ԱՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում խորհրդատվություն և հետազոտություններ են անցկացնում Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Նունե Կույումջյանը և Թամարա Ավետիսյանը։
Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում խորհրդատվություն և հետազոտություններ են իրականացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ-նյարդաբան Նունե Կույումջյանը նշել է, որ արդեն երկրորդ անգամ է մասնագիտական գործունեությամբ Արցախում։
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ երեխաների մեծ մասը դիմել է գլխացավի գանգատով։
«Պացիենտների բուժումն իրականացվում է և' դեղորայքի, և՛ խորհրդատվությունների միջոցով` կախված այն հանգամանքից, թե հիվանդությունն ինչ աստիճանի է։ Կան այնպիսի պացիենտներ, որոնց հետազոտելուց հետո նշանակում ենք հոգեբանի խորհրդատվություն»,-ասել է բժիշկ-նյարդաբանը։