ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակվել է
Եվրամիության ) հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակված է։
ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 18-ին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Մենք շատ արագ և միաձայն ընդունեցինք պատժամիջոցների 5 փաթեթ, սակայն վեցերորդ փաթեթը հայտնի պատճառներով դեռ կանգ է առել։ Ես լավատես եմ փոխզիջում գտնելու հեռանկարների նկատմամբ»,- ասել է նա Rai News 24-ի եթերում:
Մայիսի 16-ին հաղորդվել էր, որ ԵՄ երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը բացատրել է, որ խնդիրը, ինչպես նախկինում, «նավթի էմբարգոյի շուրջ անհամաձայնությունն էր»։
Մայիսի 12-ին Politico թերթը հայտնել էր, որ Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանից նավթի էմբարգոն հետաձգելու հարցը Հունգարիայի դիրքորոշման պատճառով։ Նավթի արգելքի անջատումը պատժամիջոցների մնացած փաթեթից «վատ ազդանշան է», և այդ պատճառով մյուս երկրները կարող են միանալ Հունգարիային և ընդդիմանալ դրան, ասվում է հրապարակման մեջ։
Մայիսի 6-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունից էներգառեսուրսների վրա ԵՄ-ի էմբարգոյի սահմանումը Հունգարիայի տնտեսության համար հավասարազոր է ատոմային ռումբի: Նրա խոսքով, երկրի կպահանջվիառնվազն հինգ տարի, ինչպես նաև միջոցներ այլ կարգի վերակազմավորման և արտադրության վերակազմավորման համար:
Արևմտյան երկրները նոր պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ի պատասխան փետրվարի 24-ից Մոսկվայի կողմից Դոնբասի պաշտպանության համար իրականացվող ռազմական գործողության։ Միաժամանակ ԵՄ-ում և ԱՄՆ-ում գնաճն ու գներն արդեն ռեկորդներ են գերազանցում։