Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցել է «Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ցուցահանդես

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: 1992 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է ԻԿOՄ-ի կողմից նախապես հրապարակված խորագրի շրջանակում:

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցել է «Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ցուցահանդես

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցել է «Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ցուցահանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են  ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:
 
 
«Այս տարվա միջոցառումները կազմակերպվում են «Թանգարանների ուժը» խորագրի ներքո՝ նպատակ հետապնդելով բացահայտել թանգարանների ներուժը երեք ուղղությամբ՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն, որոնք առանցքային գործոններ են համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման համար:
 
 
Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ այսօր նախատեսված են աշխարհի բոլոր թանգարաններում: Դրանք կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել է նաև Հայաստանի և Արցախի 125 թանգարան:
 
 
Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ցուցահանդես: Լուսանկարներում Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի տարածքում գտնվող մեր հրաշալի հուշարձաններն են:
 
Շնորհավորելով թանգարանների աշխատողներին՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում նշեց, -«Այս նկարներում մենք փորձում ենք վերագտնել մեր հուշերը, մեր արժեքները, մեր կորսված տարածքները: Լցվենք հույսով ու հավատանք, որ մի օր կվերականգնենք մեր տարածքները՝ իրականացնելով մեծ Հայաստանում ապրելու մեր երազանքը»:
 
Ելույթով հանդես եկան նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը, Հադրութի շրջանի հոգևոր հովիվ տեր Մաթևոս քահանա Դրավենցը, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը, Մեծ Թաղերի Արմենակ Խամփերյանցի անվան թանգարանի վարիչ Արծվիկ Լալայանը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Search