Մարտակերտում շարունակվում են ՆԳՆ ոստիկանության շրջանային բաժնի շենքային պայմանների բարելավման աշխատանքները։
Մարտակերտում վերանորոգվում է ոստիկանության շրջանային բաժնի շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։
Ըստ աղբյուրի` ️իրականացվող կապիտալ վերանորոգման արդյունքում շենքը կունենա ժամանակակից և հարմարավետ աշխատանքային պայմաններ։ ️
Ներկայումս վերանորոգման աշխատանքերն իրականացվում են շինության մեկ հարկաբաժնում, իսկ երկրորդում գործընթացն արդեն ավարտվել է։
Կապալառուն «Տիգրան և Ռուբեն» ՍՊ ընկերությունն է։ Աշխատանքներն իրականացվում են ԱՀ պետական բյուջեի միջոցներով։