Artsakhpress

Միջազգային

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է մեկ օրում «Ազովստալից» գրեթե 700 հանձնված զինվորների մասին

Ուկրաինացի զինծառայողները, որոնք շրջափակված են «Ազովստալ» կտոմբինատի տարածքում, շարունակում են գերի հանձնվել, մայիսի 18-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է մեկ օրում «Ազովստալից» գրեթե 700 հանձնված զինվորների մասին

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է մեկ օրում «Ազովստալից» գրեթե 700 հանձնված զինվորների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում պաշարված՝ «Ազով» ազգայնական ստորաբաժանման անդամները եւ ուկրաինացի զինծառայողները շարունակել են գերի հանձնվել: Անցած օրը գերի Է հանձնվել 694 մարդ, այդ թվում 29 վիրավոր»,- ասել Է Կոնաշենկովը: Նա ընդգծել Է, որ ընդամենը մայիսի 16-ից գերի Է հանձնվել 959 հոգի, այդ թվում 80 վիրավոր, որոնցից ստացիոնար բուժման կարիք ունեցող 51 մարդ տեղավորվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոզովոդսկի հիվանդանոցում:
«Ազովստալի» տարածքը մնում Է վերջին շրջանը, որն ուկրաինական կողմը պահում Է Մարիուպոլում: Քաղաքի համար մարտերը շարունակվել են գրգթե երկու ամիս եւ ավարտվել ռուսական եւ Դոնեցի ուժերի հաղթանակով: Ապրիլի 21-ին ՌԴ-ի նախագահը հրամայել Է հրաժարվել գործարանը գրոհելուց եւ պաշարել ձեռնարկությունը: Այդ պահին «Ազովստալում», ռուս զինվորականների տեղեկատվությամբ, մնացել Էր ավելի քան 2 հազար մարդ՝ քաղաքի սկզբնական կայազորի մոտավորապես մեկ երրորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Search