Artsakhpress

Հասարակական

Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով

Ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության՝ Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով:

Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով

Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այգու հանդիսավոր բացումը կատարվել է Մոնպելիեի քաղաքապետ Միքայել Դըլաֆոսի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կողմից։ Ելույթներով հանդես են եկել Մոնպելիեի քաղաքապետը,  Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Մոնպելիեի Հայկական ընկերակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի պրոֆեսոր Ժերար Դեդեյանը, ինչպես նաև Մոնպելիեի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ Գոհար Գալստյանը և Հովհաննես Սարգսյանը։
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտիքի խոսք է հայտնել Մոնպելիեի քաղաքային խորհրդին և քաղաքապետ Դըլաֆոսին՝ քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկը Հայաստանի անունով անվանակոչելու որոշման համար: Նա ընդգծել է, որ այն հարգանքի տուրք է Հայաստանի և Մոնպելիեի միջև ամուր բարեկամությանը, որը սկիզբ է առնում դեռևս միջնադարից, երբ ակտիվ շփումներ էին հաստատվել Ֆրանսիայի պատմական Լանգըդոկ շրջանի և Կիլիկիայի հայկական թագավորության միջև։ Այս համատեքստում դեսպանը նաև հիշատակել է հայոց վերջին արքայի՝ Լևոն 5-րդ Լուսինյանի հանդիսավոր հյուրընկալումը Մոնպելիե քաղաքում։
Շարունակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Դըլաֆոսին և քաղաքային խորհրդին՝ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար՝ ի պաշտպանության Արցախի ժողովրդի և նրա իրավունքների։ Դեսպանը հիշատակել է նաև Մոնպելիեի դինամիկ և ակտիվ հայ համայնքի ու հայկական կազմակերպությունների հայրենանվեր գործունեությունը։ Այդ համատեքստում նաև ընդգծվել է պրոֆեսոր Դեդեյանի կարևոր ներդրումը՝ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Մոնպելիեի միջև համագործակցության ամրապնդման հարցում։
Ելույթներին հաջորդել է մշակութային ծրագիր, որի ընթացքում հնչել են Եղիշե Չարենցի բանաստեղծություններ, Շառլ Ազնավուրի և մի շարք այլ հայ հեղինակների երգեր՝ Մոնպելիեի Հայկական ընկերակցության դպրոցի երեխաների կատարմամբ, ինչպես նաև դուդուկով կատարումներ ու հայկական ազգագրական պարեր՝ Ֆրանսահայ երիտասարդաց միության (JAF) ներկայացուցիչների մատուցմամբ։
Միջոցառումից հետո դեսպան Տոլմաջյանը գրառում է կատարել Մոնպելիեի «Ոսկե գրքում»:
Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Էրո դեպարտամենտի սենատոր Հուսեին Բուրգին, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը, Մոնպելիեի փաստաբանական խորհրդի նախագահ Նիկոլաս Բեդել դը Բուզարենգեսը, նույն խորհրդի նախկին նախագահ Լյուկ Կըրկաշարյանը, ինչպես նաև հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Էրո դեպարտամենտի շրջանային և Մոնպելիեի քաղաքային խորհուրդների անդամներ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Search