ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ են հրավիրել
Մայիսի 17-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ են հրավիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկվել են ԱՀ ԱԳՆ, հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի, զբոսաշրջության վարչության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի կատարողականները:
-Արտգործնախարարության պահպանման ծախսերը նախատեսված էր 868.3 մլն դրամի չափով, փաստացի ծախսվել է 718.4 մլն դրամը, կատարողականը կազմել է 82.7 տոկոս:
-ԱՀ զբոսաշրջության զարգացման ծրագրով ոլորտի հաստատված բյուջեն 10 մլն դրամ էր, փաստացի ծախսվել է 8 մլն դրամ:
-2021 թվականին Արցախ է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի, որը 2020 թվականի համեմատ 45.6 տոկոսով ավել է, 2019 թվականի համեմատ 89.5 տոկոսով պակաս:
-Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի բյուջեն պլանավորված էր 30 մլն 886 հազար դրամի չափով, փաստացի ծախսվել է 28 մլն 871 հազար դրամ:
-«Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ ծախսերը պլանավորված էին 386 մլն 262 հազար դրամի չափով, փաստացի ծախսվել է 380 մլն 955 հազար դրամ:Պահուստային ֆոնդից հատկացվել է ևս 31 մլն 997 հազար դրամ, որից 12 մլն 511 հազար դրամը ուղղվել է տաղավարի ձևավորմանը:
-«Ազատ Արցախ» թերթի 2021 թվականի բյուջեն նախատեսված էր 101 մլն դրամի չափով, փաստացի ծախսվել է 93 մլն դրամը, կատարողականը կազմել է 90 տոկոս:
-Հրատարակչային փաստացի ծախսերը կազմել են 11 մլն 592 հազար դրամ, թողարկվել է 150 համար թերթ, 19 հազար տպաքանակով