Artsakhpress

Մշակույթ

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախի թանգարաններում միջոցառումներ կկազմակերպվեն

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը Արցախի թանգարաններում օրն արժեւորող մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն:

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախի թանգարաններում միջոցառումներ կկազմակերպվեն

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախի թանգարաններում  միջոցառումներ կկազմակերպվեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի բաժնից։ Ըստ աղբյուրի` Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում «Կերեն դամբարանադաշտի պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական նյութերը» խորագրով ցուցադրություն կկայանա: Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում՝ «Պահպանենք մեր ժառանգությունն ու ավանդույթները» եւ «Ազգային ուտեստ» թեմաներով դաս-դասախոսություն կկազմակերպվի, իսկ Ասկերանի պետական պատմաերկրագիտական թանգարանում՝ «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով ցուցադրություն։

Մարտունու պետական պատմաերկրագիտական թանգարանում կկազմակերպվի «44-օրյա պատերազմի Մարտունու հերոսները» խորագրով ցուցադրություն և դաս-դասախոսություն, «Ամարասը արցախահայության դպրության բնօրրան» թեմայով դասախոսություն, Կոլխոզաշենի Մ. Պարսեղովի անվան տուն-թանգարանում կկայանա «Մեր գյուղի խաչքարերը» թեմայով ցուցադրություն, «Մեր գյուղի նահատակները» թեմայով դասախոսություն, Բերդաշենի պատմության թանգարանում՝ «Սահման դարձած իմ Բերդաշեն…» թեմայով դասախոսություն, «Գորգագործության զարգացումը Բերդաշենում» խորագրով դասախոսություն։

Ստեփանակերտի Թումանյան 95 հասցեում կկազմակերպվի Վլադիմիր Գևորգյանի «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդեսը, ինչպես նաև՝ Կոլաժի վարպետության դաս: Որպես միջոցառումների ամփոփում` մայիսի 21-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում դպրոցականների համար կկազմակերպվի «Աշխատանք կավի հետ» խորագրով վարպետաց դաս։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search