Artsakhpress

Մշակույթ

«Արցախն ապրում է»․ հայկական երկրորդ հանրապետությունում մեկնարկում է մշակութային մեծ փառատոն

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը 2022թ. մայիսի 19-28-ը Արցախում կազմակերպում է մշակութային մեծ փառատոն, որի շրջանակում տեղի են ունենալու թատերական ներկայացումներ, ֆիլմի ցուցադրություն, ազգային պարի բաց դասեր, մշակութային քննարկումներ և ռազմահայրենասիրական մեծ համերգ:

«Արցախն ապրում է»․ հայկական երկրորդ հանրապետությունում մեկնարկում է մշակութային մեծ փառատոն

«Արցախն ապրում է»․ հայկական երկրորդ հանրապետությունում մեկնարկում է մշակութային մեծ փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախն ապրում է» խորագրով փառատոնի անմիջական հովանավորն է Genesis Armenia-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը՝ տիկնոջ՝ Աննա Դադասյանի հետ միասին։ Մշակութային փառատոնը տեղի է ունենալու Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի բարձր հովանավորությամբ։

Փառատոնի նպատակն է նոր շունչ տալ հետպատերազմական Արցախի մշակութային կյանքին, ամրապնդել հավատը սեփական ուժերի նկատմամբ, նպաստել հոգևոր արժեքների զարթոնքին։

Մայիսի 19-24-ը Համազգային թատրոնի դերասանները կլինեն Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում, Ճարտար և Աղավնո համայնքներում։ Բեմում կլինեն «44 աստիճանի վրա», «Լոռեցի Սաքոն» և մանկական «Գծավորը» ներկայացումները, այնուհետև բոլոր շրջաններում դերասանները հանդիպում-քննարկումներ կունենան պետական կառույցների, մշակույթով հետաքրքրված գործիչների ու հանդիսատեսի հետ։
 
Փառատոնի շրջանակում Ստեփանակերտում առաջին անգամ կցուցադրվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի «Օլիմպիկոսը» ֆիլմը, որին կհաջորդի քննարկում արվեստի, կինոյի ու մուլտիպլիկացիայի վերաբերյալ։

«Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացմամբ հանդես կգա ռեժիսոր, դերասան Արա Գևորգյանը։

4 օր շարունակ Արցախի տարբեր շրջաններում ազգային պարի բաց դասեր կանցկացնի ջենեսիսական, Արցախի վերջին պատերազմի մասնակից, պարուսույց Միհրան Կոստանյանը։

Մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը, փառատոնը կամփոփվի ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգային ծրագրով՝ պատերազմից հետո առաջին անգամ։
Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստներ, ժողովրդական երգիչներ:

     

Քաղաքական

Ռեստորանում ընթրիքի ընտրության ժամանակ նկատի ունեցեք, որ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն սովորական մակարոնեղենի կամ հնդկաձավարի միջև․ Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Խնդրում եմ ձեզ ռեստորանում ընթրիքի ընտրության ժամանակ նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն սովորական մակարոնեղենի կամ հնդկաձավարի միջև։

120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի նախագահի հռետորաբանության, Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վրա՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները ևս պաշտպանված են կազմակերպության ներքո, բոլոր քաղաքացիները պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները։

Ռուսական կողմը տքնաջան աշխատանք է տանում Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծման ուղղությամբ:

ԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը. Արարատ Միրզոյան

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային:

Տնտեսական

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունվարի 25-ին

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունվարի 25-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են.

Խանութներում առկա է միայն բրնձի՝ լուսանկարներում պատկերված տեսականին, որն ունի վաճառքի համար համապատասխան թույլտվություն

Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, տեղեկացնում ենք, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի։

Պետպահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից

Պետական պահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից:

Հասարակական

Շրջափակված Արցախում 169 երեխա է ծնվել

Ադրբեջանի կողմից շրջափակման, գազի և էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով Արցախի բնակարաններում սկսել են տեղադրվել փայտի վառարաններ:

Կկազմակերպվեն ուսանողների հանդիպումներ Արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում գերատեսչությունը համակարգի աշխատանքների առանձնահատկություններով հետաքրքրված ուսանողներին հրավիրում է հունվարի 31-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ մասնակցելու հանդիպումների քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, նոտարական գրասենյակների, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, հարկադիր կատարման ծառայության, պետական արխիվի, դատական փորձաքննությունների լաբորատորիայի պատասխանատուների հետ:

Արդարադատության նախարարությունը համակարգի աշխատողի օրվան ընդառաջ հայտարարում է բաց դռների օր քաղաքացիների համար

Արցախի Հանրապետության արդարադատությունը, փետրվարի 5-ի՝ համակարգի աշխատողի օրվան ընդառաջ, հայտարարում է բաց դռների օր՝ քաղաքացիներին իրավական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի մի շարք համայնքների բնակիչների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել ինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 22-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 3-ական ժամ տևողությամբ

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Մասամբ բացվել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Պետպահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Արցախի պետնախարարի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Search