Հարավային Օսիայի ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը հուլիսի 17-ին նշանակել է հանրապետության և Ռուսաստանի միավորման հարցով հանրաքվե։
Հրվ. Օսիան ցանկանում է մտնել ՌԴ կազմ. հանրաքվեն կկայանա հուլիսի 17-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Հարավային Օսիայի ղեկավարի կայքում։
«Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ որոշում եմ անցկացնել Հարավային Օսիայի Հանրապետության հանրաքվե (Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու հարցով)... հանրաքվեն նշանակված է 2022 թվականի հուլիսի 17-ին»,- ասվում է փաստաթղթում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հարավային Օսիայի Գերագույն դատարանը քննարկել է Ռուսաստանի հետ հանրապետության միավորման հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը և տվել դրական եզրակացություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության նախագահի վարչակազմում։
Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթած Ալան Գագլոևն ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնություն մտնելու վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացվի, երբ Մոսկվան հստակ հասկացնի, որ դրա ժամանակը եկել է։