Artsakhpress

Մշակույթ

«Արցախն ապրում է». Ստեփանակերտում Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական երեկո է կազմակերպվել

Մայիսի 6-ին ընդհանրացվեց «Ռուսաց լեզվի օրեր» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում մեկնարկած «Արցախն ապրում է» խորագիրը կրող միջոցառումների շարքը` նվիրված 44-օրյա պատերազմին։ Ծրագիրն ամփոփվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական երեկոյի կազմակերպմամբ։

«Արցախն ապրում է». Ստեփանակերտում Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական երեկո է կազմակերպվել

«Արցախն ապրում է». Ստեփանակերտում Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական երեկո է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը մեկնարկեց Արցախյան բոլոր պատերազմներում զոհված ազատամարտիկներիա հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։ Քոլեջի սաները մշակութասեր հանդիսատեսի համար կատարեցին Առնո Բաբաջանյանի՝ «Իմ սիրտը լեռներում է», «Վաղարշապատի պարը», «Սասունցիների պար», «Կամուրջներ» և շատ այլ գեղեցիկ ու սիրված գործեր։

279680100_1648598992186010_5750601912841157825_n.jpg (398 KB)

«Պետք է համոզված նշեմ, որ Արցախն ապրում է ու միշտ էլ ապրելու է։ Մեր բարեբեր հողում դեռ շատ հանճարներ են ծնվելու։ Հայի գենի մեջ հաղթողի ոգին է»,-իր խոսքում նշել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Անաիդա Սուլեյմանյանը։

280096415_1009484756352552_1204774559923634188_n.jpg (1.90 MB)

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Արցախը վշտի ու վեհանձնության մի համաստեղություն է, որի մասին յուրաքանչյուրը միայն երազել կարող է։

280179672_486103636533171_649412330504938817_n.jpg (1.22 MB)

«Մեր հայրենիքը միմիայն մերն է։ Մենք պետք է մոռանանք մեր խոցոտված երկիրը, և պետք է վեր բարձրացնենք մեր հայրենիքը։ Ես երախտիքի խոսքեր չեմ գտնում` ասելու մեր քաջերին։ Նրանք միշտ էլ կան ու կգտնվեն։ Իզուր չի ասված՝ քաջերի քաջության սահմանը զենքով է գծված։ Մեր քաջերը հավերժ կապրեն մեր` ապրողներիս մեջ»,-ընդգծել է նախարարը։

279248691_1392828794522119_1159425001579782916_n.jpg (1.87 MB)

ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսուչ, Ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառումը, իր խոսքում համոզմունք է հայտնել, որ Արցախը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, որովհետև այստեղ դարեր ի վեր ապրել են հայոց նախնիները։

280108570_563553931854651_8358823545108597300_n.jpg (2.46 MB)

Միջոցառմանը ներկա էին ԱՀ առաջին տիկին Քրիստինա Հարությունյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսուցիչներ, ուսանողներ, մայրաքաղաքի մշակութասեր հանրությունը։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Search