Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը, թե հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
